ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 85-ի, տեղեկացրել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում կատարելով աղետից տուժած նահանգների իշխանությունների ներկայարցած վիճակագրությանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր 73 զոհի մասին։
Նշվել է, որ մահերի մոտ կեսը բաժին է ընկել հարավային նահանգներին՝ Թենեսի, Միսիսիպի եւ Լուիզիանա, որոնք սովոր չեն դաժան ձմեռների։
Մահվան դեպքերը՝ կապված վատ եղանակի հետ, այլ պատճառների թվում, տեղի են ունեցել սառչելուց, շմոլ գազի թունավորումներից եւ ավտոմեքենաների, սահնակների եւ ձյուն մաքրող մեքենաների վթարներից։




























