Լեռնային Ղարաբաղի կառավարությունը 2012 թվականին միջոցներ կհատկացնի հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում  է ծախսել 18 մլն դրամ` նվազեցնելու գայլերի եւ շնագայլերի գլխաքանակը, որոնք սպառնում են բնակչությանը եւ գյուղատնտեսությանը:

Փետրվարի 8-ին կայացած նիստում ուշադրություն է սեւեռվել, որ խնդիրն առկա է նաեւ Ստեփանակերտ քաղաքում, շնագայլերը ավելի ու ավելի հաճախ են թափանցում մայրաքաղաքի թաղամասերի խորքերը: Վարչապետ Արա Հարությունյանը բնապահպաններին հրահանգել է գիշատիչների դեմ պայքարի գոտի համարել նաեւ Ստեփանակերտը: