Տոկիոյում կողոպուտ է տեղի ունեցել նախօրեի երեկոյան, քաղաքը, ինչպես եւ Ճապոնիայի մնացած մասը, հայտնի է հանցավորության ցածր մակարդակով։ Ինչպես տեղեկացրել է NHK հեռուստաալիքը, գողացվել է երեք ճամպրուկ՝ լի կանխիկ դրամով, մոտ 420 մլն իեն (2,7 մլն դոլար):
Քննության տվյալներով՝ Ճապոնիայի եւ Չինաստանի հինգ քաղաքացիներ, որոնք աշխատանքի բերումով պետք է տեղափոխեին կանխիկ դրամը, զբաղվել են ճամպրուկներն ավտոմեքենայի մեջ բեռնելով։ Այդ պահին նրանց են մոտեցել երեք հարձակվողներ, նրանք տուժածների վրա ինչ-որ հեղուկ են փչել, որը նման է եղել արցունքաբեր գազի, եւ գողացել են փողով լի ճամպրուկները։
Այս միջադեպից շատ չանցած, պատահարի վայրից ոչ հեռու, անհայտ անձինք ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել 50-ամյա հետիոտնին, որը ծանր վնասվածքներ չի ստացել։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում, այդ թվում այս միջադեպերի միջեւ կապը պարզելու համար։





























