Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռիի մարզային հանձնաժողովը 2011թ. ընթացքում հրավիրել է 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ օրենսդրական փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվել ու որոշումներ են կայացվել` հաշմանդամ անձանց հասարակությանը լիարժեք ինտեգրելու համար իրականացվող պետական ծրագրերի շրջանակներում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռիի մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանի փոխանցմամբ, օրախնդիր է համարվում  պարօլիմպիկ խաղերին մարզում տարբեր մարզաձեւերից մարզիկներին նախապատրաստելու համար մարզչական խմբի ձեւավորման անհրաժեշտությունը, խուլ-համրերի համար ժեստերով թարգմանիչներին վարձատրելու խնդիրը, կույրերի հիմախնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր: 

Ըստ նրա կարեւորվում  է նաեւ հեռուստահաղորդումների սուրդոթարգմանության եւ հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցի անհրաժեշտությունը: