Heineken ընկերությունը, որը շուկայական կապիտալիզացիայով աշխարհում երկրորդ խոշոր գարեջրագործական ընկերությունն է, հայտարարել է առաջիկա երկու տարվա ընթացքում մինչև 6 հազար աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը նրա աշխատակազմի գրեթե 7%-ն է կազմում։
Պատճառը գարեջրի պահանջարկի անկումն ու շուկայական բարդ իրավիճակն է, հաղորդում է Food Business Middle East & Africa-ն։ Ընկերության վերջին հաշվետվությունների համաձայն, 2025 թվականին գարեջրի վաճառքի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,2%-ով։ Heineken-ից հայտնել են, որ կրճատումները կանդրադառնան ինչպես արտադրական, այնպես էլ գրասենյակային աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում։
Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Heineken-ը նվազեցրել է 2026 թվականի շահույթի աճի կանխատեսումը, տեղեկացնում է «Агроэкспорт»-ը։
Կրճատումները հաջորդել են գլխավոր տնօրեն Դոլֆ վան դեն Բրինկի անսպասելի հրաժարականին՝ հունվարին։ Վան դեն Բրինկը պետք է պաշտոնից հեռանար մայիսին, սակայն բախվել է ներդրողների աճող ճնշմանը, որոնք պահանջում էին արագացնել աճի և արտադրողականության տեմպերը՝ միաժամանակ կրճատելով ծախսերը։





























