Թերթը գրում է, որ գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: «Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով:
«Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS և այլն)` տնօրենը վերահսկում է տեղեկության արտահոսքը եւ հետեւում է իր ենթակաների ինտերնետային ակտիվությանը. մոնիտորինգ է անցկացվում սոցիալական ցանցերում ընկերության մասին բացասական տեղեկությունների տարածման մասին, աշխատանքային ժամերին ոչ ռացիոնալ օգտագործման փաստեր են գրանցվում, ինչպես նաև խոշոր րիզնես-կենտրոններում ու գրասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում, ձայնագրվում են աշխատակիցների հեռախոսազրույցները:
Հիմնականում դա տեղի է ունենում բանկերում, ապահովագրակւսն ու ՏՏ ոլորտի ընկերություններում: Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի յուրահատկությամբ պայմանավորված` որոշ ընկերություններում վերահսկողության համակարգն անհրաժեշտություն է. այն միշտ է եղել, պարզապես հիմա կատարելագործվում է: Ըստ փորձագետների` տեղեկատվական ապահովության ծառայությունների շուկան մեծանում է ճգնաժամի պարագայում անձնակազմին տրվող վճարների կրճատման հաշվին, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատակիցների օգտակար գործունեության գործակիցը և օրինապահությունը, ու որպես արդյունք` նպաստում է գաղտնի տեղեկության արտահոսքի ռիսկերի աճին` ինչպիսիք են, օրինակ, հաճախորդների անհատական տվյալները:
Տեղեկատվական արտահոսքը վերահսկելու եւ աշխատաժամերի մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շուրջ 150 ընկերություններում SecureTower համակարգի գործարկումը, ըստ Falcongaze ընկերության վերլուծաբանների, կարող է գործատուի համար պատճառ հանդիսանալ իր ենթակային աշխատանքից ազատելու համար: Նրանց տվյալների համաձայն` 2011-ին հենց աշխատաժամերի ու ինտերնետի ոչ ռացիոնալ օգտագործումն է հեռացման համար առիթ հանդիսացել. այդ պատճառով աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր 3-րդ աշխատակից:
Բայց եւ այնպես, աշխատաշուկայի փորձագետները կարծում են, որ տեղեկության արտահոսքի եւ ինտերնետային ակտիվության պատճառով աշխատանքից հեռացման դեպքերը զիջում են, օրինակ, իր պարտականությունները գլուխ չբերելու համար աշխատանքից զրկվելու դեպքերին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























