Թուրքիայի արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգում 16 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 13 մարդ, իսկ չորսը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է IHA լրատվական գործակալությունը։
«Տասնվեց տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և բեռնատարներ, բախվել են ՏԵՄ մայրուղու վրա՝ Ալանջումա գյուղի մոտ։ Տասներեք մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից չորսը ծանր վիճակում են», - հաղորդել է գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ պատճառը ճանապարհի եզրին այրված անվադողերի պատճառով տեսանելիության նվազումն է եղել։ Վարորդները կտրուկ արգելակել են այս հատվածում և նրանց հետևից եկողները չեն կարողացել ժամանակին արձագանքել։
ՃՏՊ-ի հետևանքով մայրուղով դեպի Անկարա ընթացող երթևեկությունը երկար ժամանակով դադարեցվել է։





























