Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 24-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում են կարճատև անձրևներ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +1+4

Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+8

Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+4

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+12

Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15

Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+14

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+11

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+8։