Նավթի գները չորեքշաբթի առավոտյան չափավոր աճ են գրանցել։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 0.21 դոլարով (0.3%)՝ մեկ բարելի համար հասնելով 71.06 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 8 ցենտով՝ մեկ բարելի համար հասնելով 70.85 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 0.19 դոլարով (0.29%)՝ մեկ բարելի համար հասնելով 65.61 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 21 ցենտով՝ մեկ բարելի համար հասնելով 65.42 դոլարի։