Իրանի հետ Ադրբեջանի սահմանին սահմանապահները կանխել են թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը, տեղեկացրել է Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։
Պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել սահմանապահների վրա, ինչից հետո դիմել են փախուստի՝ նետելով երեք փաթեթ թմրանյութ՝ 33,9 կիլոգրամ ընդհանուր քաշով։
Միջադեպի վայրում առգրավվել են նյութեղեն ապացույցներ։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են, սահմանակից կողմը տեղեկացված է։





























