Եմենի մահմեդական շիա ուղղությանը դավանող Հուտի խմբավորման զինյալները դիվերսիա են իրականացրել Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին գտնվող Ջեբել-Ռումայե բնակավայրի տարածքում՝սպանելով երեք սաուդացի զինծառայողի, եւ վիրավորելով մի քանի զինվորականի ու քաղաքացիական անձի: Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով արաբական «Աշ-ՇԱՐԿ ալ-Աուսատ» թերթը, ի պատասխան սաուդյան իշխանությունները զանգվածային ռազմական գործողություն են սկսել ծայրահեղականների դեմ:
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են Եմենի հետ ողջ սահմանում լայնամասշտաբ ցամաքային եւ օդային ռազմական գործողությունների մասին: Հրետանային գնդակոծությունից հետո շիա զինյալների դիքեր են մտցվել զրահամեքենաներ: Անգամ տեղեկությունններ կան սաուդյան իշխանությունների կողմից ծանր սպառազինությունների օգտագործման մասին:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է մոտ 100 շիա զինյալների գերեվարման, եւ ծայրահեղականների կրած ծանր կորուստների մասին:
Հուտի խմբավորումն ի պատասխան մեղադրել է Սաուդյան Արաբիային՝ բախում սկսելու մեջ. Շիա զինյալների պնդմամբ՝ իրենց գործողությունները միայն սաուդյան զինվորներից պաշտպանվելու նպատակ են ունեցել:




























