Խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի անդամ Ֆաթեմեհ Մոհամմադ Բեյիգին հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ընթացքում հարձակման է ենթարկվել ինը հիվանդանոց, որոնցից հինգը՝ Թեհրանում, իսկ չորսը՝ երկրի այլ քաղաքներում։
Նա նշել է, որ Թեհրանի «Գանդի» հիվանդանոցն ամբողջությամբ տարհանվել է, իսկ հիվանդները տեղափոխվել են այլ բժշկական հաստատություններ։
Միջազգային կազմակերպությունները, դրանց թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հաստատել են, որ Թեհրանում առնվազն մի քանի բժշկական հաստատություններ վնասվել են դրանց մոտակայքում տեղի ունեցած պայթյուններից, ինչպես նաև հիվանդների տարհանման մասին հաղորդագրություններ։
ԱՀԿ-ն ներկայում աշխատում է ևս մի քանի բժշկական կենտրոնների, ներառյալ՝ Իրանի այլ մասերում գտնվող բժշկական հաստատությունների վնասի մասին հաղորդագրությունները ստուգելու ուղղությամբ։




























