ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ` մարզպետների մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել։

Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։

Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։

Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։