Իսրայելի բանակի հայտարարության համաձայն՝ ռազմաօդային ուժերի ավելի քան 80 կործանիչներ, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, նոր հարվածներ են հասցրել Թեհրանում և Իրանի կենտրոնական այլ շրջաններում գտնվող «իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքներին»։

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թիրախավորել է Իրանի մի շարք ռազմական օբյեկտներ։

Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Գլխավոր ռազմական համալսարանը և «Իմամ Հոսեյն» համալսարանը, որն օգտագործվել է ԻՀՊԿ սպաների պատրաստման համար:

Իր հերթին, կատարական Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է Թեհրանում տեղի ունեցած պայթյունների մասին։