Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է 16 ինքնաթիռների ոչնչացման մասին՝ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի ռմբակոծման հետեւանքով։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են գիշերը։
«Մեհրաբադ» օդանավակայանը օգտագործում են ԻՀՊԿ «Քուդս» ուժերը, այն կենտրոնական հանգույց էր սպառազինության եւ Մերձավոր Արեւելքում ռեժիմի ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման համար։ «ենքով եւ կանխիկ դրամով բեռնված ինքնաթիռները քանիցս թռել են օդանավակայանից եւ վայրէջք կատարել ողջ տարածաշրջանում»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ թիրախ են դարձել նաեւ իրանական մի քանի կործանիչներ, որոնք սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի ՌՕՈւ՝ Իրանի օդային տարածքում գտնվող ինքնաթիռների համար։





























