Փետրվարի 28-ից իսրայելական զինված ուժերը ավելի քան 3,4 հազար հարված են հասցրել Իրանի տարածքին՝ թիրախների վրա նետելով 7,5 հազար զինամթերք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Գործողության ընթացքում մենք ավելի քան 3,4 հազար հարված ենք հասցրել Իրանի ողջ տարածքին եւ շարքից հանել իրանական ՀՕՊ ավելի քան 150 համակարգ»,- նշել է նա։
Դեֆրինի խոսքով՝ իսրայելական ավիացիան արդեն մոտ 7,5 հազար զինամթերք է նետել Իրանի թիրախների վրա։ Դա մոտ երկու անգամ ավելի է, քան կիրառվել է 12-օրյա պատերազմի ընթացքում 2025թ․ հունիսին։





























