Այսօր լուսաբացին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը անօդաչուների և բալիստիկ հրթիռների համակցված գործողության ընթացքում հարվածել են ԱՄՆ-ի Ալ-Ադիրի ուղղաթիռային բազային Քաթարում, տեղեկացնում է Pars Today-ը։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն, հարձակման այս ալիքի ընթացքում ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռային ստորաբաժանումը ճշգրիտ հարվածել է բազայի ուղղաթիռների պատրաստման և վերանորոգման կենտրոններին, ուղղաթիռների և ինքնաթիռների վառելիքի պահեստներին, ինչպես նաև այս «ահաբեկչական» բազայի հրամանատարական կետին՝ պատճառելով լուրջ ավերածություններ։
Նշվում է, որ հարձակման ալիքից հետո բազայում բռնկվել է ուժեղ հրդեհ, և մինչև այժմ թանձր սև ծուխ է բարձրանում բազայից, որը տեսանելի է մեծ հեռավորությունից։





























