Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան, որը տարանցվելու է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Երևան է ուղարկվել 488 տոննա ընդհանուր քաշով բեռնված 7 վագոն հացահատիկ։ Բեռնաշարժակազմը դուրս է եկել Բալաջարի կայարանից և Բեյուք-Քյասիկով կանցնի Վրաստան, որտեղից էլ կառաքվի դեպի Հայաստան։