Հյուսիսային Կորեայի զինված ուժերը (ԿԺԴՀ) ծովային թևավոր հրթիռի փորձարկում են անցկացրել, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ըստ տեղեկությունների, տեսազանգի միջոցով դիտել է արձակումը։ Լրագրողների տվյալներով՝ ԿԺԴՀ-ն նմանատիպ հրթիռի արձակում է իրականացրել անցյալ շաբաթ։ Արձակումները տեղի են ունեցել մարտի 9-ին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև գարնանային համատեղ ամենամյա զորավարժությունների մեկնարկի ֆոնին։
Նախկինում Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնգը, քննադատել էր ԱՄՆ-Հարավային Կորեայի զորավարժությունները։ Նա նշել էր, որ այդ զորավարժությունները չեն կարող պաշտպանական համարվել, քանի որ դրանք հստակ սպառնալիք են ներկայացնում Հյուսիսային Կորեայի համար։ Կիմ Յո Չժոնի խոսքով՝ «Ազատության վահան» զորավարժություններին մասնակցել է մոտ 18,000 հարավկորեացի զինվոր, որոնք ընդգրկել են «ցամաքային և ծովային, օդային, տիեզերական և կիբեռտարածական տարածքներ»։
Միևնույն ժամանակ, ԿԺԴՀ առաջնորդի քույրը ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները տարեցտարի ավելի ու ավելի վտանգավոր են դառնում նոր տեխնոլոգիաների և միջուկային բաղադրիչների ներդրման պատճառով։




























