«Գազպրոմ» եւ «Նավտոգազ Ուկրաինի» ընկերությունները նախօրեին՝ նոյեմբերի 24-ին, փաստաթուղթ են ստորագրել՝ հստակեցնելով ռուական գազն ուկրաինական կողմին առաքելու պայմանները: Համաձայն փաստաթղթի՝ 2010թ. Ռուսաստանը կկրճատի առաքումը 35 տոկոսով՝ 52-ից 33,75 մլրդ խմ-ի: Բացի այդ ռուսական կողմը պարտավորվում է հանել տուգանային պատժամիջոցները Ուկրաինայի վրայից՝ ընթացիկ տարում գազի պակասորդի համար:

Կողմերը համաձայնել են, որ 2009թ. գազի գնման ժամանակ ուկրաինացի գործընկերներին եվրոպական գնից 20-տոկոս զեղչ է արվելու: Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, իր հերթին՝ ուկրաինական կողմը պարտավորվել է պահպանել երկրի տարածքով գազի տարանցման 2009թ. գները 2008-ի մակարդակում՝ 1,7 դոլար 1000 խմ-ն 100 կմ տեղափոխելու համար:

Ինչպես հայտնել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, «ծավալները հստակեցվել են ճգնաժամի պայմաններում Ուկրաինայի իրական պահանջներին համապատասխան»: