Տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարանում է Ճապոնիայի ռազմական հզորության ավելացման եւ միլիտարիստական ​​միտումների վերածննդի պատճառով։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը մարտի 13-ին։

«Ճապոնիան, որը հարեւան տարածաշրջաններում ռազմական վարժանքներին միջամտելով անընդհատ ավելացրել է իր մարտական ​​կարողությունները, այժմ արագացնում է հեռահար հարվածային զենքերի մշակումն ու ձեռքբերումը՝ միաժամանակ մեծացնելով դրանց իրական տեղակայման հավանականությունը։ Սա նշանակում է, որ դրանց կիրառման ժամանակը մոտենում է»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեղեկացվել է, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է արդիականացված Type-12 հեռահար հրթիռների՝ զգալիորեն մեծացված հեռահարությամբ հեռահար հրթիռիների տեղակայման մասին։ Փհենյանի տվյալներով՝ Տոկիոն նաեւ քննարկում է Սիձուոկա պրեֆեկտուրայում, ապա Հոկայդո եւ Միյազակի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության ուժերի բազաներում հրթիռային համակարգեր հետագա տեղակայման ծրագրերը։

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ նման քայլերը Ճապոնիային թույլ կտան հրթիռներ տեղակայել ամբողջ կղզեխմբում, որոնք կարող են հարվածել հարեւան երկրներում գտնվող թիրախներին։

Փհենյանը հայտնել է, որ նման զենքերի շարունակական մշակումն ու տեղակայումը կարող են էլ ավելի սրել լարվածությունը տարածաշրջանում։