Առավոտյան աֆղանական անօդաչուները հարվածել են Պակիստանի բանակի ռազմակայանին Կոհաթ քաղաքում՝ Հայբեր-Փահթունհվա նահանգի համանուն օկրուգում, տեղեկացրել է Ariana news թելեգրամ-ալիքը։
«Ռադ ալ-Զոլմ» (Վրեժ անարդարության համար) գործողության շարունակության ընթացքում հարված է հասցվել Պակիստանի Կոհաթի ռազմական ամրությանը։ Դրա միջոցով էր ռազմական մատակարարում իրականացվում Փարաչինար, Սեդի, Հայբեր եւ Քարիմ շրջաններին, ինչպես նաեւ Դուրանդ գծի երկայնքով (Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ չճանաչված սահման, որով անցնում է ճակատի գիծը)»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Ալիքի տվյալներով՝ այդ ամրությունում էին տեղակայված պակիստանցի զինվորներ եւ զենքի ու զինամթերքի պահեստներ, այն թիրախավորվել է կետային հարվածով, բոլոր թիրախները ոչնչացվել են։ «Բացի այդ, նշված ամրությունից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պակիստանի հրամանատարական շտաբը եւ ամրության հրամանատարի տունը նույնպես կետային հարվաի են ենթարկվել եւ ավերվել»,- նշել է Ariana news-ը։





























