PKK-ն Սիրիայում սկսել է ճանապարհների վերահսկողություն իրականացնել: Այս մասին պնդում է թուրքական Milliyet-ը`  վկայակոչելով քրդական avestakurd կայքը:

Նշվում է, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները Սիրիայի Աֆրին քաղաքում գործունեություն են իրականացնում «Ժողովրդավարական միություն» կուսակցության կազմում:  Հրապարակմանը կից ներկայացված է լուսանկար, որտեղ երեւում է, որ PKK-ի զինյալները ճանապարհ են վերահսկում:

Սիրիայի Աֆրին քաղաքը գտնվում է Թուրքիայի Հաթայ եւ Քիլիս նահանգների դիմաց: