Արագածոտնի մարզում, փետրվարի 16-ին` ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ տանիք է փլուզվել եւ հանձնարարվել է ճշտել տեղեկատվության իսկությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ փլուզվել է Լուսագյուղի բնակիչ Սողոմոն Գրիգորյանի տան եւ անասնագոմի ընդհանուր տանիքը:

Փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:  Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզպետը:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրության պատճառով փլուզվել է նաեւ Էմմա Գրիգորյանին պատկանող Ապարան քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 15 տան անասնագոմի տանիքը. տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Ապարանի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսական բաժինը: