Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում, փետրվարի 16-ին, ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին եւ 31-ամյա Գնելին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը եւ ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70.000 դրամ կանխիկ գումար եւ բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:
Գողոնն առգրավված է:
Երիտասարդները ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:




























