Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, փետրվարի 16-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը՝ ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: