Երեւանում, փետրվարի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» խանութի մոտից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու պահին, բռնել եւ բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 36-ամյա Համլետ Մանուկյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ իր մոտ եղած մկրատով բացել է նշված ավտոմեքենայի դուռը եւ սրահի հետեւի նստարանին դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանալի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























