Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտում են Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը, մինչդեռ Իրանը այս ջրային ուղու անվտանգության երաշխավորն է։
«Իրանը միշտ էլ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության և կայունության երաշխավորը, և վերջին 40 օրերի ընթացքում նրա անվտանգության խախտումը պարզապես ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի արդյունք է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ, ըստ Tasnim լրատվական գործակալության։





























