Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Բանակցությունների համար որևէ կոնկրետ ամսաթիվ չի նշանակվել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նախկինում հայտնել էր Associated Press-ը, խորհրդակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին Իսլամաբադում։





























