Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ հիպոթետիկ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է վերածվել աղետի, որն իր մասշտաբներով «տասն անգամ կգերազանցի» Երկրորդ համաշխարհայինը։

El País պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ ՄԱԿ-ն այսօր «գրեթե կորցրել է իր ազդեցությունը» և չի իրականացնում իր առանցքային առաքելությունը։ Բրազիլիայի առաջնորդի համոզմամբ՝ միջազգային կառույցները բարեփոխումների կարիք ունեն, իսկ համաշխարհային բախումից խուսափելու միակ ճանապարհը բազմակողմ համագործակցության և ժողովրդավարության ամրապնդումն է։

Լուլան քննադատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործելաոճը՝ շեշտելով, որ Իրանի նկատմամբ վերջինիս վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել էներգակիրների գների թռիչքաձև աճի և կարող է հարվածել նաև սովորական մարդկանց գրպանին։