ԱՄՆ-ը ռազմական գործողությունների փոխարեն անցել է տնտեսական ճնշման և փորձում է ծովային շրջափակման միջոցով ստիպել Իրանին զիջումների գնալ՝ խուսափելով նոր պատերազմից, գրում է CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի՝ ամերիկացիները կարծում են, որ եթե արգելեն նավթի արտահանումն ու առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը, ապա Իրանում լուրջ ճգնաժամ կսկսվի։ Նրանք ույս ունեն, որ երբ երկրում սննդի պակաս լինի ու փողի արժեքն ընկնի, Թեհրանն անձամբ կցանկանա բանակցել։

Այդուհանդերձ, ինչպես նշում է CNN-ը, այս ռազմավարությունը հիմնված է այն կանխավարկածի վրա, թե Իրանը կգործի «ռացիոնալ» ձևով (ԱՄՆ-ի պատկերացումների համաձայն)։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այլ երկրների պարագայում նման սպասումներն արդեն իսկ բազմիցս սխալական են եղել։

Հոդվածում շեշտվում է, որ Իրանի իշխանությունները բավականին դիմացկուն են նման ճնշումների հանդեպ. նրանք սա կարող են ընկալել որպես գոյության պայքար, ինչը նշանակում է, որ արագ զիջումներ սպասելը մի քիչ անիրատեսական է։

CNN-ը նաև նշում է, որ այս պլանի հաջողությունը կախված է ժամանակից։ Եթե ճնշումն արագ արդյունք չտա, ապա այս շրջափակումը կարող է խորացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ նոր քաղաքական խնդիրներ ստեղծելով հենց Վաշինգտոնի համար։