Իրանը մտադիր է հասնել նրան, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատասխանատվություն կրեն երկրի ղեկավարության սպանության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանը տեղի ունեցածը համարում է «միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված հանցագործություն» և միջազգային հանրությանը կոչ է անում իրավական գնահատական տալ այդ քայլերին։ Բաղային նշել է, որ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի՝ բոլոր պետությունները պարտավոր են հետևել այդ նորմերին, և հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անդամ երկրները նույնպես կողմ կլինեն դրան։
Նա նաև հավելել է, որ Իրանն իր նպատակներին հասնելու համար օգտագործելու է թե՛ ներպետական մեխանիզմները, թե՛ միջազգային իրավունքը։
Փետրվարին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքին, ինչի հետևանքով երկրի բարձրաստիճան զինվորական ու քաղաքական ներկայացուցիչներ էին զոհվել։




























