Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ը մտադիր է մինչև ապրիլի վերջ ավելի քան 10 հազար լրացուցիչ զինծառայող տեղակայել Մերձավոր Արևելքում։
Պարբերականի տվյալներով՝ շուրջ 6 հազար զինվորական տարածաշրջան կժամանի USS George H.W. Bush ավիակրով և այն ուղեկցող նավերով։ Եվս մոտ 4,2 հազարը կժամանեն Boxer դեսանտային խմբի և ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման կազմում։
USS George H.W. Bush-ի ժամանումով Մերձավոր Արևելքում ամերիկյան ավիակիրների թիվը կհասնի երեքի (USS Abraham Lincoln-ին և USS Gerald Ford-ի հետ միասին)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր գործողություններին մասնակցել է մոտ 50 հազար ամերիկացի զինվորական։
Միևնույն ժամանակ նշվում է, որ զորքերի տեղափոխման մասին այս տվյալները դեռևս անկախ հաստատում չեն ստացել։




























