Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում իրենց զինուժը կարող է կործանել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բոլոր ռազմական նավերը։
Պետական հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ ամերիկյան նավատորմն արդեն իսկ իրենց հրթիռների նշանակետում է, և «որևէ մեկին չի հաջողվի ճողոպրել»։ Ռեզայիի խոսքով՝ Իրանը պետք է էլ ավելի ուժեղացնի հակառակորդների նկատմամբ գործադրվող ճնշումը։
Միևնույն ժամանակ, Ռեզային նշել է, որ ներկա իրավիճակը «ռազմական դադար է, այլ ոչ թե հրադադարի վերջնական հաստատում», և հնարավոր է համարել զինադադարի պահպանումն ու բանակցությունների շարունակումը։
Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության, ինչպես նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների մասին, որոնք դեռևս չեն հանգեցրել իրավիճակի վերջնական կարգավորմանը։




























