Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո ժամանել է Դոհա, հայտնում են աղբյուրները։
Կատարում նա երկկողմ հանդիպում կունենա երկրի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։
Այցը տեղի է ունենում Իսլամաբադի ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի խթանմանը։ Այս բանակցությունների նպատակն է նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը և պահպանել հրադադարի փխրուն ռեժիմը։




























