ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ է արել Ֆրանսիային ակտիվացնել ջանքերը՝ Իրանի վրա Եվրամիության կոլեկտիվ տնտեսական ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ՝ Բեսենթի և Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի հանդիպումից հետո։

Գերատեսչությունը նշել է, որ ամերիկյան կողմը կոչ է արել Փարիզին ղեկավարել ԵՄ ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են «Իրանի կողմից սպառնալիքների զսպմանը»։ Բեսենթը նաև բանակցություններ է վարել ԱՄԷ ֆինանսների նախարարի հետ, և երկու կողմերը համաձայնել են շարունակել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը։

Նախկինում հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների հետ՝ կոչ անելով ազատ նավարկության Հորմուզի նեղուցում։