Իսրայելական կողմը հարված է հասցրել Լիբանանը Սիրիային կապող Դար էլ Բայդար ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Միջադեպից հետո ճանապարհը փակվել է երթևեկության համար։