Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Թեհրանը երաշխավորում է, որ կբացի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի «առավելապաշտական պահանջներից» եւ հարգի երկրի ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերի սահմաններում եւ պատմականորեն բաց է մնացել Թեհրանի որոշմամբ։ Նա ընդգծել է, որ Իրանն իրեն համարում է միջազգային գործընթացների պատասխանատու մասնակից եւ շահագրգռված է ազատ նավարկության պահպանմամբ։
Միեւնույն ժամանակ, Խաթիբզադեն նշել է «նոր կանոնների» անհրաժեշտությունը ներկա պայմաններում՝ ընդգծելով, որ իրավիճակը պահանջում է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ, ինչպես նաեւ շրջակա միջավայրի գործոնների հաշվառում։
Նա ավելացրել է, որ Հորմուզի նեղուցը կմնա «խաղաղության նեղուց», եթե հակամարտությունը վերջնականապես լուծվի, եւ Միացյալ Նահանգներն ընդունի «արդար եւ հավասար պայմաններ», այդ թվում՝ Իրանի տարածքային ամբողջականության հարգանքը եւ ի խախտումն միջազգային իրավունքի՝ ուժի կիրառումից հրաժարումը։




























