Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտնել է, որ Իսրայելի հետ ձեռք բերված 10-օրյա հրադադարը մեկնակետ է կողմերի միջեւ հետագա բանակցությունների համար։

Նրա խոսքով՝ հրադադարը վայելում է ներքին եւ միջազգային աջակցություն եւ հարթում է քաղաքական երկխոսության ճանապարհը։

Աունը նշել է, որ Լիբանանը մտադիր է հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը Լիբանանի տարածքից, բանտարկյալների ազատ արձակմանը եւ Իսրայելի հետ սահմանային վեճերի լուծմանը։

10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին։ Համաձայնագիրը կնքվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ Լիբանանի եւ Իսրայելի ղեկավարության միջեւ։