Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթող չի լինի, իսկ ձեռք բերված զինադադարը խիստ անկայուն է։

RT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «առայժմ մի փոքր հաղթել է խաղաղությունը, բայց այն շատ փխրուն է», և այն պետք է պահպանել ու զարգացնել։

Լուկաշենկոյի խոսքով՝ իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից։

Նա նաև հավելել է, որ Թրամփն, իր կարծիքով, «բնազդաբար հասկացել է, որ այլևս չի կարող առաջ գնալ, քանի որ աղետ կլինի»։