Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ամերիկյան զինվորականների կողմից իրանական դրոշի ներքո գտնվող նավի կասեցումը (որսումը) ագրեսիայի ակտ է և հրադադարի ռեժիմի խախտում։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ըստ Բաղայիի՝ Վաշինգտոնի գործելաոճը հակասական է. ԱՄՆ-ն շարունակում է խախտել զինադադարի պայմանները՝ կասկածի տակ դնելով դիվանագիտական գործընթացների հանդեպ իր հավատարմությունը։
Բաղային նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները, ներառյալ Իրանի ծովային շրջափակում հաստատելու փորձերը և Լիբանանի հետ կապված միջադեպերը, համապատասխանում են ՄԱԿ-ի բանաձևերով սահմանված «ագրեսիվ ակտերի» բնորոշմանը։
Նրա խոսքով՝ նման քայլերն է՛լ ավելի են սասանում Վաշինգտոնի հանդեպ Թեհրանի վստահությունը, ուստի բանակցությունների հարցում Իրանի հետագա քայլերը կախված կլինեն բացառապես սեփական ազգային շահերից։




























