Հնդկաստանի իշխանությունները շարունակում են երկխոսություն վարել Իրանի և մյուս կողմերի հետ՝ Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Նրա խոսքով՝ Նյու Դելին մշտական կապի մեջ է Թեհրանի հետ՝ տարածաշրջանում ծովային փոխադրումների անվտանգությունը երաշխավորելու համար։
Մեկնաբանելով նեղուցի տարածքում հնդկական նավերի ուղղությամբ տեղի ունեցած վերջին հրաձգության միջադեպը՝ Ջայսվալը հայտնել է, որ Հնդկաստանը խստորեն է արձագանքել կատարվածին։ Հնդկաստանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Իրանի դեսպանին, որտեղ նրան մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել անձնակազմերի անվտանգության ու ազատ տարանցման առաջնահերթությունը։
Ներկայացուցչի խոսքով՝ իրանական կողմըը խոստացել է տեղեկատվությունը փոխանցել իր իշխանություններին։ Հնդկաստանը շարունակում է համագործակցել համապատասխան կառույցների հետ՝ սեփական նավերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։




























