ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպությունը հուսադրող միտումներ է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
«Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը հուսալի ուղի կդառնա Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության համար»,— նշել է Մասադիկովը։





























