Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սակրավորները MK-84 տեսակի երեք չպայթած ավիառումբ են վնասազերծել Իրանի Լոռեստան նահանգում։ Այս մասին հայտնում է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը։
Հաղորդագրության համաձայն՝ խոսքը 900 կիլոգրամանոց ռումբերի մասին է, որոնք կարող են մինչև 11 մետր խորությամբ ձագարափոսեր առաջացնել։
Զինամթերքի ծագման և դրանց հայտնաբերման հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։




























