Ծովային ռիսկերի կառավարմամբ զբաղվող հունական MARISKS ընկերությունը զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ Անհայտ անձինք, ներկայանալով որպես Իրանի իշխանություններ, նավագնացային ընկերություններից կրիպտոարժույթով «տրանզիտային վճարներ» են պահանջում՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու դիմաց։

MARISKS-ից ընդգծել են, որ այդ հաղորդագրությունները կեղծ են և որևէ կապ չունեն Իրանի պաշտոնական կառույցների հետ։

Ընկերությունը ենթադրում է, որ շաբաթ օրը նեղուցից դուրս գալիս գնդակոծված նավերից առնվազն մեկը հենց այս խարդախության զոհն է դարձել։

Նշվում է, որ Պարսից ծոցում այս պահին արգելափակված է մնում հարյուրավոր նավ և շուրջ 20 հազար նավաստի։ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ սահմանափակումների պատճառով Հորմուզի նեղուցով երթևեկությունը խիստ դժվարացել է։