Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «գլխով կվճարի»՝ փաստացի սպառնալով վերջինիս ֆիզիկական ոչնչացմամբ։

Կացը նաև ընդգծել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն «ուժային մեթոդներով» գործել Լիբանանի տարածքում (այդ թվում՝ հրադադարի գործողության պայմաններում)։

Այս հայտարարությունը հնչել է իսրայելա-լիբանանյան սահմանին պահպանվող լարվածության և կողմերի միջև շարունակվող փոխադարձ սպառնալիքների ֆոնին։