Առաջիկա ամառը բարդ կլինի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Դեն Յորգենսենը:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն իր անդամ հանդիսացող երկրների համար կմշակի միջոցառումներ՝ ուղղված հակամարտության կարճաժամկետ հետևանքների մեղմմանը, ինչպես նաև շուկայական ցնցումների, վառելիքի գների աճի և մատակարարումների հնարավոր ընդհատումների խնդիրների լուծմանը:
Նա նշել է, որ այդ միջոցառումները կվերաբերեն էլեկտրաֆիկացմանը և ավիացիոն վառելիքին, ինչպես նաև ընդգծել է գազի պահեստավորման հարցերում ողջ Եվրահանձնաժողովի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։
Յորգենսենը հավելել է, որ այս փուլում նպատակահարմար չի համարում գերշահույթի հարկման համաեվրոպական մեխանիզմի ներդրումը։




























