Իրանը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը և «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի նոր փուլի համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թեհրանը գրեթե անխուսափելի է համարել պատերազմի վերսկսումը, ինչի պատճառով վերադասավորել է զինված ուժերը և թարմացրել հարվածների թիրախների ցանկը։ Իրանական կողմը ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դնում է Վաշինգտոնի վրա՝ նշելով, որ ամերիկյան պահանջներն ու ծովային շրջափակումը տապալել են բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունը։