Թերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Որեւէ կուսակցության անդամ չե՞ք, ո՞ւմ եք ընտրելու մայիսին:
Բացարձակ ոչ մի կողմնորոշում չունեմ, երեւի չգնամ ընտրություններին: Կուսակցական չեմ, բայց Խորհրդային միության օրոք բանակում ընդունվել եմ կոմունիս, հետո քանդվեց ու վերջ: Մոտավորապես երկու ամիս կոմունիստ էի:
Դուք ընտրություններին մասնակցո՞ւմ եք:
Եկեք չխոսենք այդ մասին: Գնում ջնջում եմ բոլորին:
Քաղաքականությունից Ձեզ հեռու եք պահում, այնուամենայնիվ, ո՞ր կողմ եք ավելի շատ ձգվում` դեպի ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն:
Ոչ էն, ոչ էլ էն: Մենք ընդդիմություն չունենք: Դա նախկին իշխանությունն , որն աութսայդեր է, ուզում է էլի վերադառնալ: Ընդդիմությունն էն է, որ ասում է` ես էս ինչին դեմ եմ, լուրջ ծրագիր ունեմ:
Լավ, իսկ նախագահ ո՞ւմ եք տեսնում:
Ոչ ոքի, ցավոք սրտի:
Եթե Դուք լինեիք ՀՀ նախագահ, ի՞նչ կանեիք:
Միանգամից ինքնասպան կլինեի:




























