Լիբանանի նախագահ Միշել Աունն արդարացված է համարել Իսրայելի հետ բանակցություններ սկսելու որոշումը՝ դիվանագիտությունն անվանելով «անարյուն պատերազմ»։

Այս մասին նա հայտարարել է Լիբանանի հարավային Ջեզզին շրջանի պատգամավորների և քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

Աունի խոսքով՝ բանակցությունները չեն նշանակում «զիջումներ կամ կապիտուլյացիա», այլ նպատակ ունեն լուծել առկա խնդիրները։ Նա կոչ է արել քաղաքացիներին այս օրհասական պահին սատար կանգնել պետությանը։

Լիբանանի նախագահը մատնանշել է հնարավոր համաձայնության առաջնահերթությունները՝ իսրայելական հարձակումների դադարեցում, զորքերի դուրսբերում և գերիների վերադարձ։